«Հրապարակ». Ամերիկահայ բարերարներից մեկը 1,2 մլն. դոլարի չափով նվիրատվություն է արել ԵՊՀ–ին
SOCIETY«Ըստ ամերիկահայ համայնքի մեր աղբյուրների, վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Տիգրան Սարգսյանն ու ԱՄՆ ՀՅԴ կառույցները ներգրավված են եղել ամերիկյան իրավաբանական գրասենյակներից մեկի դեմ դատական վեճում։ Խնդիրն այն է եղել, որ ամերիկահայ բարերարներից մեկի կտակով նախատեսվել է 1,2 մլն. դոլարի չափով նվիրատվություն ԵՊՀ– ին։ Կտակը տնօրինող կազմակերպությունը, սակայն, ամիսներ շարունակ հրաժարվում էր գումարը փոխանցել ԵՊՀ-ին, հիմնավորելով, որ կտակում ձևակերպումները հստակ չեն նշված։ Մեզ չհաջողվեց պարզել, թե խոսքը որ բարերարի մասին է, սակայն պարզեցինք, որ գումարն արդեն ուղարկվել է ԵՊՀ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



