ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կան հարյուրավոր անհետ կորածներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգներում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը։ Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի հարավ-արևելքը պատուհասած բնական աղետից հետո, հայտնում է BBC-ն:
Զոհվածների կեսից ավելին գրանցվել է Հյուսիսային Կարոլինան նահանգում: Հարյուրավոր մարդիկ դեռ անհետ կորած են համարվում։ Ավելի քան 750,000 տներ դեռևս հոսանքազրկված են, շատ ճանապարհներ մնում են փակ, ինչը դժվարացնում է օգնության ուղարկումը տուժած շրջաններ:
Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների սեզոնը շարունակվում է մինչև նոյեմբերի վերջ, և ներկայումս սպասվում է ևս երկու փոթորիկ: Գիտնականները վերջին ժամանակներում հաճախակի և ինտենսիվ բնական աղետները կապում են մոլորակի կլիմայի փոփոխության հետ: