Իսրայելն ավելի շատ անակնկալներ է պատրաստել «Հեզբոլլահ»-ի համար. պաշտպանության նախարար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը «ավելի շատ անակնկալներ է պատրաստել «Հեզբոլլահ»»-ի համար, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ հիշեցնելով, որ հարավային Լիբանանում իսրայելական բանակի ցամաքային գործողությունները շարունակվում են: Այս մասին գրում է Times of Israel-ը:
««Հեզբոլլահ»-ը շատ դաժան հարվածներ է ստանում՝ մեկը մյուսի հետևից։ Մենք վերացրեցինք («Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան) Նասրալլահին, և սպասվում են ավելի շատ անակնկալներ, որոնք կիրականացվեն», - ասել է նա Իսրայելի հյուսիսում գտնվող 36-րդ դիվիզիայի շտաբ կատարած այցի ժամանակ:
Դիվիզիայի զորքերը գործում են Լիբանանի հարավում։
««Հեզբոլլահ»-ի հրթիռային ստորաբաժանումը շատ ծանր հարված է ստացել։ Արդյունավետ և ճշգրիտ գործողության արդյունքում զգալի մասը ոչնչացվել է։ Հրամանատարության և վերահսկման շտաբները, հաղորդակցությունները, էլիտար Ռադվան ուժերի ամբողջ ղեկավարությունը և, փաստորեն, Նասրալլահից ցածր գտնվող հրամանատարության ամբողջ երկրորդ և երրորդ դասը վերացվել է», - նշել է նա:
Գալանտը հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «այսօր օպերացիա է իրականացնում Լիբանանի մի քանի գյուղերում, և այս գործընթացը կշարունակվի այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինի ոչնչացնել այն ենթակառուցվածքը, որտեղից «Հեզբոլլահ»-ը ծրագրել էր հարձակումներ իրականացնել»: