«Հայկական ժամանակ». H1N1–ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել. ՌԴ-ում հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա
INTERNATIONAL NEWS «H1N1–ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48.8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։
Ռուսաստանի Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի բիոտեխնոլոգիաների և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Աննա Սոմինան երեկ, ըստ TACC–ի, հայտարարել է, որ ՌԴ-ում «խոզագրիպով» հիվանդացության բարձր մակարդակը և արձանագրվող մահացու դեպքերը պայմանավորված են վիրուսի մուտացիայով։ «Լաբորատորիայի հետազոտած վիրուսների շուրջ 40%-ը գենոմի այնպիսի փոփոխություն ունի, որոնք չունեն բացիլները»,– ասել է Սոմինան։ ՌԴ-ում, ըստ նրա, «խոզագրիպից» 50 մարդ է մահացել, որոնցից 24-ը այս շաբաթ։ ՀՀ–ում, որտեղ, ըստ ԱՆ տվյալների, վիրուսը նահանջում է, փաստորեն հավելյալ զգոնություն է պետք հաշվի առնելով մեր ակտիվ շփումները ՌԴ-ի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



