Մակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Ելիսեյան պալատում ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, Մակրոնը կոչ է արել «հնարավորինս շուտ» խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ «ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։
Նա նաև «վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի՝ խաղաղության և ժողովրդավարության ձգտմանը»։
«Այս համատեքստում նա վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող քննարկումներին՝ նպատակ ունենալով արագորեն հասնել խաղաղության պայմանագրի՝ միջազգային իրավունքին խստորեն համապատասխան և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», - ասվում է հայտարարության մեջ։
Մակրոնն ու Փաշինյանը նաև պայմանավորվել են շարունակել ամրապնդել Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live