Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հատնում են Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:
Աննա Վարդապետյանն ու Իգոր Կրասնովը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live