Տարածքների շուրջ առևտուր չի լինելու. Զելենսկին՝ ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայում «հուսալի խաղաղություն» հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքի առևտրի։ Այս մասին նա հայտարարել է երեկոյան տեսաուղերձում։
«Այն ամենը, ինչ նշված է «հաղթանակի ծրագրում», բացարձակապես իրական է մեր գործընկերների համար: Աշխարհում կա այս ռեսուրսը, հզորացման ռեսուրս, որը մեզ թույլ կտա առաջ շարժվել «խաղաղության բանաձևով»: Մեր խնդիրն է՝ երաշխավորել Ուկրաինային հուսալի խաղաղություն, երկարաժամկետ անվտանգություն, դա հնարավոր է բացառապես միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքների առևտրի, ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է «խաղաղության բանաձևով», - ասել է նա:
Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է «իրական, արդար խաղաղություն, երաշխավորված պաշտպանություն պատերազմից»։ Նրա խոսքով, դա հնարավոր է միայն ամուր դիրքերում և միայն այն դեպքում, երբ ուկրաինացի ժողովուրդն ու գործընկերներն իսկապես միասնական լինեն։