Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և խրախուսվող կարգավորման գործընթացին։ Կոչ ենք անում Հայաստանին դրսևորել քաղաքական կամք և պատասխանատվություն՝ վերացնելու կարգավորման գործընթացի տրամաբանական ավարտին մնացած խոչընդոտները՝ նախևառաջ փոխելով երկրի սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի դրույթները, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live