Իսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրա
SOCIETYԻսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարձակվել են Գազայի հատվածում գտնվող դպրոցի շենքի վրա, որում, զինվորականների տվյալներով, եղել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված կազմավորումների անդամներ։
Ըստ բանակի մամուլի ծառայության՝ թիրախային ավիահարվածն իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա, որոնք վկայում են, որ շենքը եղել է ՀԱՄԱՍ-ի արմատականների շտաբը։
«Հրամանատարության և կառավարման կենտրոնը գտնվում էր մի համալիրի ներսում, որը նախկինում ծառայել է որպես «Խալիֆա բեն Զայեդ»դպրոց Գազայի հատվածի հյուսիսում։ Այս շտաբն օգտագործվել է արմատականների կողմից Իսրայելի պաշտպանության ուժերի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Բանակը հայտարարել է, որ հարվածից առաջ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու համար տեղի խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու վտանգը, ներառյալ ճշգրիտ կառավարվող զինամթերքի օգտագործումը և լրացուցիչ հետախուզական տվյալների հավաքագրումը: