Գերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմաց
SOCIETYԼարված իրավիճակ է Սահմանադրական դատարանի մոտ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այդտեղ են հասել Սրբազան պայքարի առաջնորդն ու իր կողմնակիցները։
Վիճաբանություն սկսվեց Սրբազան պայքարի անդամ, ԱԺ «Հայաստան»խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ոստիկանների միջև։
Ոստիկանները փորձեցին հասկանալ, թե ինչ ակցիա է իրականացվում և արդյո՞ք այն օրենքի շրջանակում է կատարվում։
Գառնիկ Դանիելյանը պնդեց՝ իրեն վիրավորել են ոստիկանության ծառայողները ու հորդորեց իր հետ պատշաճ խոսել։ Ոստիկաններն էլ Դանիելյանին և պայքարի մասնակիցներին կոչ արեցին հետ գնալ ու բարձր չխոսել իրենց հետ։
«Նախապես ո՞ւմ զեկուցենք, Ալիևի՞ն։ Պաստա՞ռ պահելու համար պետք է զեկուցենք, մենք մեր երկրում ենք, որտեղ կուզենք ու ինչ կուզենք կանենք»,– նշեց Դանիելյանը։
Ավելի վաղ Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո Սրբազան շարժման մասնակիցներ երթով գնացել են ՍԴ ` հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք սահմանադրական են ճանաչել սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։