«Ժողովուրդ». ԱԱԾ-ին հաջողվել է պարզել Նորք-Մարաշի հանցախմբի զենքի ձեռքբերման աղբյուրները և դրանց մատակարարներին
SOCIETY«Այսպես կոչված «հանցավոր խմբի» կալանավորված անդամներից ազատ արձակվածների թիվը երեկ հասավ վեցի։ Ինչպես և կանխատեսել էինք՝ երեկ ազատ արձակվեց Ավետիս Բարեյանը։ Սակայն ենթադրվում է, որ առաջիկայում նոր մարդիկ ևս ազատ կարձակվեն։ Բայց մինչ օրս Հայաստանի հանրության համար այդպես էլ անհայտ է մնում, թե խմբի անդամները որտեղից էին մի ամբողջ ջոկատի զենք-զինամթերք ձեռք բերել, որոնց մեծ մասը կարող էր լինել բացառապես ՀՀ ուժային կառույցներում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ին հաջողվել է զենքի ձեռքբերման աղբյուրները և դրանց մատակարարներին պարզել։ Նրանք կալանավորվածների թվում են։ Ըստ լուրերի՝ զենքի ձեռք բերման ուղիները հիմնականում ձգվում են դեպի Լոռու մարզ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



