Նավթի գինը իջնում է՝ մեկ բարելը 77,8 դոլար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի առավոտյան Brent նավթի գինն իջնում է, ներդրողները գնահատում են իրավիճակը Մերձավոր Արեւելքում։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 77,79 դոլար, ինչը 0,26 դոլարով (0,33 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 0,43 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 78,05 դոլար։
WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,15 դոլարով (0,2 տոկոս)՝ մեկ բարելը 74,23 դոլար։ Նախորդ աճուրդերի արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքն ավելացել է 0,67 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 74,38 դոլար։
Շաբաթվա արդյունքներով նավթի երկու մակնիշները հավաքել են 9,1 տոկոս։ Brent-ի համար այդ աճը դարձել է առավելագույնը 2022թ. հոկտեմբերի 7-ից, WTI-ի համար՝ 2023թ. մարտի 31-ից։