Շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում.Մեսսիի եղբայրը Հայաստանում է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին, WCIT-ի հրավերով գտնվում է Հայաստանում:
Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) պանելային քննարկման ժամանակ Ռոդրիգո Մեսսին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ասել, որ շատ ուրախ է, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում:
«Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Մենք աջակցում ենք Ռազմիկ Հովագիմյանին (VIKI, Pixel, Labs, Play Time Ventures-ի հիմնադիր և գլխ․ գործադիր տնօրեն – խմբ․), երախտապարտ ենք այս հրավերի համար։ Կուզեի նաև հայ ազգին ասել, որ շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում։ Կուզեի նաև երախտագտությունս հայտնել այն մարդկանց, որոնք այցելել են ինձ, օգնել են ինձ և շատ ուրախ եմ, որ այստեղ մասնակցում այս միջոցառմանը (WCIT): Հուսով եմ, որ այն (նկատի ունի Հայաստանը – խմբ․) կզարգանա առավելագույնս»,- ասել է նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live