Հզոր հարվածներ են հասցրել օդանավակայանի տարածքին, ուժգին պայթյուններ որոտացին. ի՞նչ է կատարվում Բեյրութում այս պահին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր կեսօրին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ իսրայելական բանակը վերսկսել է ավիահարվածները Բեյրութի ուղղությամբ:
Լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածին, ինչպես նաև օդանավակայանի տարածքին։
MediaHub-ը կապ հաստատեց տեղի իր աղբյուրների հետ` ավելի մանրամասն իրավիճակին ծանոթանալու համար:
«Իրավիճակը նույնն է, շարունակվում են հրթիռակոծումները: Հարավային Լիբանանում ցամաքային, օդային բուռն մարտեր են: Առավոտյան ավելի մեղմ էր, բայց կեսօրին մոտ ուժգին պայթյուններ որոտացին Բեյրութի հարավային արվարձաններում: Դարձյալ թիրախավորել են «Հըզբոլլահ»-ի ինչ-որ ղեկավարի, բայց դեռ պարզ չէ ոչինչ տուժածների առումով»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ սաստիկ ռմբակոծումներ են, օդային հարվածներ: Գիշերը բավականին թեժ է եղել:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ փախստականների ալիքը շարունակվում է, և գնալով ավելանում են պաշտոնական թվերը. «1 մլն 200 հազար փախստականի մասին է խոսվում ներքին կարգով, որի շատ փոքր մասը անցել է Սիրիա: Ասեմ, որ դեպի Դամասկոս գնացող ճանապարը ևս հրթիռակոծվել է և չի գործում այժմ»:
«Պատերազմական գործողությունները շարունակվում են, բայց ամենաթեժը՝ ցամաքային գործողություններն են հարավի ուղղությամբ»,- եզրափակեց նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live