Հրդեհները Բոլիվիայում ոչնչացրել են ավելի քան 10 մլն հեկտար բուսականություն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրդեհները Բոլիվիայում ոչնչացրել են ավելի քան 10 մլն հեկտար բուսականություն։ Այս մասին տեղեկացրել է Fundación Tierra ոչ կառավարական կազմակերպությունը։
«Հրդեհները ոչնչացրել են ավելի քան 10,1 մլն հեկտար՝ գերազանցելով վերջին տարիների բոլոր ռեկորդները։ Ընդհանուր մակերեսից 5,8 մլն հեկտարը (58 տոկոս) անտառներ են»,- նշվել է հաղորդագրությունում։
Հրդեհներից ամենից շատ տուժել են Բենի եւ Սանտա Քրուս դեպարտամենտները։ Ինչպես կարծում են մասնագետները, հրդեհներից տուժած տարածքների մակերեսը կավելանա, քանի որ ակտիվ են մնում հրդեհի մի քանի օջախներ, եւ չոր եղանակը կպահպանվի դեռ մի քանի շաբաթ։
Ծխի պատճառով հոկտեմբերի 7-ին մի քանի ժամով խափանվել է Բոլիվիայի ամենամեծ օդանավակայանի աշխատանքը, այն գտնվում է Սանտա Քրուս դե լա Սիերա քաղաքում։
Անցած շաբաթ երկրի իշխանությունները հրդեհների պատճառով հայտարարել են ազգային աղետի ռեժիմ։ Ավելի վաղ լատինաամերիկյան պետությունում մտցվել էր արտակարգ դրության ռեժիմ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live