Հոկտեմբերի 8-9-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 107 դեպք
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խարդախության՝ 4, ինքնավնասման և կեղծ փաստաթղթերի՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կաշառակերության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու ու թմրանյութի իրացման՝ 2-ական, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, դրամանենգության, ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ձևաթղթեր կեղծելու, ինքնիրավչության և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավազակության և խարդախության 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 6 հետախուզվող և 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։