Մարզային բուհերում ու մասնաճյուղերում սովորող 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ բարձրագույն կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ․ «ՀայաՔվե»
POLITICS«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ամրագրված Ակադեմիական քաղաքի գաղափարը կյանքի կոչվելու պարագայում մարզային բուհերում ու մասնաճյուղերում սովորող 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ բարձրագույն կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ։ Մարզային բուհերում դասավանդող 1400 դասախոս կանգնելու է կա՛մ դասավանդումից հրաժարվելու, կա՛մ մարզը լքելու (ընտանիքով կամ ընտանիքից կտրվելով) երկընտրանքի առաջ։
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մարզերում գործում է 10 բուհ և 12 մասնաճյուղ։ Ամենաշատ ուսանողներն ու դասախոսներն ունեցող մարզերն են․
Շիրակ - 3159 ուսանող, 552 դասախոս
Լոռի - 2101 ուսանող, 325 դասախոս
Տավուշ - 1133 ուսանող, 167 դասախոս
Սյունիք - 1106 ուսանող, 186 դասախոս
Գեղարքունիք - 771 ուսանող, 117 դասախոս։
Օրենքի նախագծի վերաբերյալ «ՀայաՔվե» նախաձեռնության դիրքորոշումը հետևյալն է.
1/ Ֆունդամենտալ փոփոխություններ նախատեսող նախագիծը մշակվել է առանց շահակիցների լայն շրջանակների (ուսանողներ, դասախոսներ (մարզային ուսանողներ, մարզային դասախոսներ), պետական և մասնավոր ոլորտների գործատուներ, ծնողներ․․․) կարիքների ու կարծիքների վերհանման։
2/ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմաքանդումն ու գիտական աստիճանաշնորհման փոփոխությունը հանգեցնելու են գիտական արդյունքի կրճատման, գիտության ոլորտում զբաղվածության էական նվազման։
3/ Բուհական ինքնավարությունը ոչ միայն չի աճում, այլև բուհերն առավել շոշափելի քաղաքական միջամտության ռիսկի են ենթարկվում։
4/ Քաոս է ստեղծվում ուսանողական ինքնակառավարման ոլորտում և էապես նվազեցվում ուսանողների մասնակցությունը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



