Առաջիկա 20 տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանին կյանքին որեւէ վտանգ չի սպառնում
SOCIETYԱռաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը:
«Այս տարվա հունվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ եւ հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:
Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երեւան վերադառնալ 2-3 շաբաթից»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



