Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ տարակարգ ստացած մանկավարժներին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի և առաջինը լինելու համարձակության համար.

«Դուք տարակարգի ներդրման գործընթացի առաջին շահառուներն եք, ինչը ցույց է տալիս՝ եթե մարդը հետաքրքրված է մասնագիտական առաջընթացով և ջանք է թափում այդ ուղղությամբ, ապա զարգացումն արդեն իսկ առկա է: Այս հանդիպումը հատկապես կարևորում ենք՝ ձեզ լսելու, գործընթացի վերաբերյալ ձեր արձանագրած խնդիրները վեր հանելու, դրա շուրջ հետաքրքրությունը մեծացնելու, հաջորդաբար նաև լավարկման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արձանագրած հաջողությունների մասին խոսելու տեսանկյունից»,–ասել է նա:

Նախարարի տեղակալն առանձնակի ընդգծել է, որ տարակարգի տրամադրման գործիքակազմը, որը խթանում է մասնագիտական զարգացումը և աշխատավարձի բարձրացման հնարավորություն է տալիս, ներդրվել է մանկավարժներին խրախուսելու և ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

Փոխնախարարի գնահատմամբ՝ տարակարգի շնորհման համար սահմանված պահանջներն այնքան էլ խիստ չեն. դրանք փաստաթղթեր են, որոնք վկայում են մանկավարժական, մեթոդական կարողությունների մասին, ինչպես նաև անցկացված պարապմունքներից տեսաձայնագրություններ են, որոնք ուսումնասիրում են փորձագետները և այլն: Սահմանված չափանիշներից առնվազն երեքին համապատասխանելու դեպքում ներկայացված հայտերը կարող են ստանալ տարակարգ:

«Տարակարգը հնարավորություն է տալիս մանկավարժին նախևառաջ գնահատել իր հմտություններն ու կարողությունները: Նման ծրագրերը օգնում են հասկանալ՝ ինչից են դժվարանում ոլորտի մասնագետները, ինչի վրա ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն, որ ուղղությամբ զարգանան և այլն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Գործընթացն առավել հետաքրքրական դարձնելու նպատակով կարևորվել են իրազեկվածության բարձրացումը, մեթոդական ուղեցույցի մշակումը և այլն:

Նշվում է նաև, որ մանկավարժները ևս շնորհակալություն են հայտնել գործընթացի ներդրմամբ իրենց աշխատանքը գնահատելու և մասնագիտական զարգացման հնարավորության համար: Նրանք, մասնավորապես, նշել են՝ սկզբում անիրական է թվացել տարակարգ ստանալու հնարավորությունը, սակայն հետադարձ կապի ապահովմամբ, հարցերի պարզաբանմամբ և ուղղորդումների արդյունքում համոզվել են, որ այն հաղթահարելի է: Նրանք ընդգծել են, որ առաջին փորձը ոգևորիչ էր, և տարակարգի մյուս աստիճաններին ևս պատրաստվում են դիմել:

Եզրափակելով հանդիպումը՝ Արաքսիա Սվաջյանը կոչ է արել մանկավարժներին տարածել իրենց փորձառությունն ու ոգևորել գործընկերներին, որպեսզի չվարանեն և դիմեն նախարարություն` որակավորման տարակարգի համար:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

AraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom