Օզբիլիսն առաջին մարզումն է անցկացրել «Ռայո Վալեկանո»-ում
SPORTՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով Ստամբուլի «Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիր ստորագրելուց հետո վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռայո Վալեկանո», մեկնել է Մադրիդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AS-ը, Օզբիլիսն արդեն առաջին մարզումն է անցկացրել իսպանական թիմում՝ անհատական ծրագրով:
Նախատեսվում է, որ հունվարի 27-ին Օզբիլիսը բուժզննում կանցնի «Ռայո Վալյեկանո»-ում և պայմանագիր կստորագրի: Իսպանական ակումբում ՀՀ ընտրանու կիսապաշտպանը հանդես է գալու մինչև այս մրցաշրջանի ավարտը, որից հետո վերադառնալու է Ստամբուլ:
«Բեշիկթաշ»-ն Օզբիլիսի համար Մոսկվայի «Սպարտակ»-ին վճարել է 1,3 մլն եվրո:



1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



