Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառերին և հայտնվել դաշտում․ վարորդը տեղում մահացել է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, կոտրել դրանք և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացած վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live