Նյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Միջուկային հնգյակի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի նիստերի շրջանակում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նախատեսվում է, որ այն տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ «Միջուկային հնգյակի» մեջ են մտնում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
«Համապատասխան շփումները տեղի կունենան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի շրջանակում: Հստակ օրերը չգիտեմ, բայց սա առաջիկա երկու շաբաթվա հարց է»,- լրագրողներին ասել է Ռյաբկովը:
Փոխնախարարը հաջողություն է մաղթել Չինաստանին, որը ստանձնել է «միջուկային հնգյակի» համակարգողի իրավունքները։ Նա վստահեցրել է, որ Պեկինը կարող է հույս դնել Մոսկվայի աջակցության վրա «դժվար ժամանակներում»։
Ռյաբկովը նաև հույս է հայտնել, որ «արևմտյան եռյակը» իրեն «գոնե մի փոքր ավելի կառուցողական» կպահի։ 2023–2024 թվականներին «միջուկային հնգյակի» ձևաչափում համակարգողի դերը Ռուսաստանինն էր։