Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութ
SOCIETYԱյս տարի Դիջիթեքում կրկին ներկայացանք Team ընկերությունների խմբով` հաճախորդներին առաջարկելով կյանքի որակը բարելավող մեր բոլոր նոր պրոդուկտները.
Team Telecom Armenia-ն ներկայացրեց մինչև 1500 Մբ/վ արագություն ապահովող Wi-Fi 7 սարքերը, ինչպես նաև #CosmoBox-ը, որը, ավանդական TV-ները դարձնում է «խաղային»: այս մասին դեռ շա՜տ կլսեք:
Team Systems-ը ցուցադրեց աննկատ, բայց արդյունավետ աշխատող Smart Place խելացի լուծումները՝ նախատեսված տների, գրասենյակների և հյուրանոցների համար:
Անդրադառնանք վճարումներին. TeamPay-ը գործարկեց իր էլեկտրոնային դրամապանակը՝ հավելված, որն իր պարզ և հարմար ինտերֆեյսի միջոցով թույլ է տալիս օգտատերերին պլանավորել և կատարել ավտոմատ վճարումներ:
էլ ինչ հարմարավետություն առանց համեղ սնունդի ու առևտրի կազմակերպման. Buy.am-ը ցուցադրեց հավելվածի միաժամանակ մի քանի վայրերից գնումներ կատարելու ու առաքում կազմակերպելու հնարավորությունները:
Team Energy-ն կրկին համախմբեց էլեկտրական մեքենաների սիրահարներին` ներկայացնելով նոր առաջարկները թե´ անհատներին, թե´ կազմակերպություններին, իսկ եթե ստացել եք պրոմոկոդեր, չմոռանաք ակտիվացնել մինչև հոկտեմբերի վերջ:
Դե, այսքանից հետո, եթե ցանկանաք զանգահարել ծառայություն մատուցող ընկերություններին ու ստանալ հստակ պատասխան ձեր հարցի վերաբերյալ, կամ պարզապես հայտնեք շնորհակալություն, իմացեք, որ այդ ամենի ծրագրային մասի հետևում «կանգնած է» Team Solutions CJSC-ի #ZangeZor պրոդուկտը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



