«Երբ նրան բերեցին ու այդ վիճակում տեսա, 10 օր չէի խոսում, սթրեսի մեջ էի». Արմուշը՝ բանակային ընկերոջ կnրստի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան, հումորիստ Արմուշի համար բեկումնային եղավ բանակային կյանքի մի դրվագ, երբ ռումբի վրա պայթեց ընկերը: Այս մասին դերասանը պատմել է «Կյանքի ուղիներով» հաղորդաշարի շրջանակներում:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղոդումից մի հատված:
«Մեզանից 6 ամիս ուշ էր եկել ընկերս, Արարատից Երեմն էր, այնքան լավ տղա էր, և՛ գեղեցիկ դիմագծեր ուներ, և՛ շատ ջիգյարով տղա էր: Իրեն ասել էին, որ խրամատից այն կողմ չի կարելի:
Ձմեռ էր: Մեզ փայտ էին հասցնում, որ վառարանը վառենք, տաքանանք: Երեմի հերթապահության ժամանակ իրենց բլինդաժում փայտը վերջանում է: Նա որոշում է դիմացի ճյուղերով թուփը քաշել, տակը մին է դրված լինում, պայթում է: Երբ դիակը տեսա, 10 օր չէի խոսում, սթրեսի մեջ էի: Լսում էի, հասկանում էի, բայց չէի շփվում, լռակյաց էի: Դրանից հետո, երբ այդ վիճակն անցավ, արդեն ինձ համար մահացած մարդը դարձավ սովորական»,- պատմել է Արմուշը: