Նավթի գները շարունակում են բարձրանալ Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատճառով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատճառով: Նավթի համաշխարհային շուկան ներկայումս գտնվում է ճնշման տակ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման վտանգի պատճառով, գրում է Bild թերթը։
Իրանը, որը վերահսկում է նավթի համաշխարհային արդյունահանման մոտ 20%-ը, ցանկացած պահի կարող է ենթարկվել Իսրայելի հարձակմանը, ինչը կհանգեցնի նավթի գների կտրուկ բարձրացման։ Սակայն նավթի գինն արդեն իսկ բարձրանում է, օրինակ՝ Brent տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում է 80 եվրոյով, ինչը 10%-ով ավելի է, քան շաբաթվա սկզբին։ Ամերիկյան West Texas Intermediate տեսակի նավթը նույնպես թանկացել է 10%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 75 դոլարի:
Փորձագետները կանխատեսում են, որ եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվի, գները կարող են բարձրանալ 85 դոլարից և, հնարավոր է, հասնեն մինչև 100 դոլար մեկ բարելի համար: Դա պայմանավորված է այն մտավախությամբ, որ իսրայելական ուժերը կարող են հարձակվել իրանական նավթային օբյեկտների վրա:
Նավթի գների աճը կարող է ազդել բենզինի ինքնարժեքի վրա: Ներկայում նավթի գնի բարձրացումը քիչ ազդեցություն է թողել վառելիքի ծախսերի վրա, սակայն փորձագետները զգուշացնում են, որ իրավիճակը կարող է շուտով փոխվել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն խոստացել է Թեհրանին ռազմական պատասխան տալ վերջին հրթիռային հարձակումներին։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել զերծ մնալ Իրանի նավթային ու միջուկային ենթակառուցվածքների վրա հարձակումներից։