Կոպիրկինը այցելել է ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմաբազա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի: Հայտնում են դեսպանությունից:
Շիրակի մարզի համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվել են Ռուսաստանի մարզերի հետ բազմաբնույթ կապերի խորացման հնարավորությունները:
Ռուսաստանի Դեսպանը այցելել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության Լենինականի ջոկատի տեղակայումը, ինչպես նաև մասնակցել է «Կրթությունը Ռուսաստանում. Գյումրի 2024» ռուսական բուհերի ցուցահանդեսի բացմանը Գյումրիում:
Միջոցառմանը իր ելույթում նա նշեց ռուսաստանյան բարձրագույն կրթության հասանելիության կարևորությունը Հանրապետության երիտասարդության համար և Ռուսաստանի բուհերի շրջանավարտների ծանրակշիռ ներդրումը բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման գործում:
Ցուցահանդեսի շրջանակներում, որը կազմակերպել էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը՝ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության (https://armenia.mid.ru/ru/press-centre/news/), Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, բարձրագույն կրթության առաջատար ռուսական բուհերը ներկայացրել են Շիրակի մարզի դպրոցականներին իրենց կրթական կարողություններն ունախաձեռնությունները:
Ապագա դիմորդները կարողացան մանրամասնորեն ծանոթանալ օտարերկրյա ուսանողների համար Ռոսսոտրուդնիչեստվոյի՝ Կրթությունը Ռուսաստանում https://education-in-russia.com/?ysclid=m22a2v6zsr557373555անվճար ուսուցման ծրագիրին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live