Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին
SPORTՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսի ժամանակ հարցականի տակ էր թողել հավաքականի առաջատար խաղացողներից մեկի՝ Էդուարդ Սպերցյանի մասնակցությունն առաջիկա խաղին։
Սպերցյանը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց էր թողել Հայաստանի ընտրանու նախորդ հանդիպումը, որը կայացել էր Ֆարերյան կղզիներում։
Հայտնի է դարձել, որ «Կրասնոդարի» կիսապաշտպանը լիարժեք ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել այսօրվա կարևոր խաղին։ Այս մասին տեղեկացնում է Metaratings-ը։
Խաղը կմեկնարկի 20։00-ին։
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



