Հենրիխ Մխիթարյանի գոլը Բունդեսլիգայի 18-րդ տուրի լավագույն գոլերի ցանկում է
SPORTՀայաստանի ազգային հավաքականի եւ Դորդմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է Բունդեսլիգայի 18-րդ տուրում խփված լավագույն 5 գոլերի ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բունդեսլիգայի պաշտոնական կայքը լավագույն գոլի ցանկում ներառել է Մխիթարյանի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասն ուղարկած գոլը: Լավագույն հնգյակում ներառվել են նաեւ Ուգո Ալմեյդանի («Հանովեր»), Ռաֆայելի («Բորուսիա» Մ.), Ջիլոան Համադի («Հոֆենհայմ») եւ Ալեքսանդր Մայերի («Այնտրախտ» Ֆ.) գոլերը:
Մյունխենգլադբախում Հենրիխ Մխիթարյանը դորդմունցիների մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ գոլային 9 փոխանցման հեղինակ:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



