Պետք չէ անտեսել որևէ երկրի ինքնիշխանությունը. Իրանի նախագահը՝ Ադրբեջանի փոխնախագահին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն աջակցում է բոլոր այն նախագծերին, որոնք էլ ավելի կզարգացնեն իսլամական երկրների հարաբերությունները, ասել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Հանդիպման ընթացքում Պեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը կարծում է, որ չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանությունը՝ հավելելով, որ օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին։ Նա ընդգծել է, որ համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը։
«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև երկաթուղային և մայրուղային երթուղիների ստեղծումը, ինչպես նաև ցանկանում ենք շարունակել և ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում, և մենք հավատարիմ ենք այն ամենին, ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում», - ասել է Իրանի նախագահը:
Մուստաֆաևն իր հերթին ասել է, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ադրբեջանի նախագահի անունից նա հայտարարել է, որ Բաքուն ձգտում է ընդլայնել հարաբերությունները Իրանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, էներգակիրների փոխանակման, մշակույթի, տարանցման, անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։