Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից շատրվանները վերակագնվում և համալրվում են լուսաձայնային լուծումներով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգվում, շատրվանները վերակագնվում և համալրվում են ժամանակակից լուսաձայնային ու այլ լուծումներով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս մեծ և կարևոր ծրագիրը կյանքի է կոչվում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրու Հաղթանակի պողոտայի վերականգնում, Տերյան, Նալբանդյան, Խանջյան և Չայկովսկի փողոցների վերանորոգում, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների վերականգնում, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live