Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիսում ապրող քրիստոնյաներին. զոհվել է ավելի քան 20 մարդ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկ տարվա ընթացքում Լիբանանի հյուսիսում Իսրայելի առաջին հարվածի հետևանքով զոհվածների թիվը՝ Լիբանանի Կարմիր Խաչի տվյալներով, հասել է 21-ի:
Ավելի վաղ է Euronews-ը հայտնել էր 18 զոհի և չորս վիրավորի մասին երկրի հյուսիսային Այտու գյուղում, որտեղ բնակվում է քրիստոնյաների մեծ մասը։
Առ այսօր Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների հիմնական շեշտը դրվում էր երկրի հարավի, արևելքում՝ Բեքաա հովտի և Բեյրութի հարավային արվարձանների վրա, որտեղ հաստատվել է արմատական շիական «Հըզբոլլահ» խմբավորումը:
Բեյրութից մոտ 100 կիլոմետր դեպի հյուսիս՝ «Հըզբոլլահ»-ի ազդեցության հիմնական գոտիներից հեռու գյուղը հրթիռակոծելիս հարվածի թիրախ է դարձել բնակելի շենքը, որը հիմնականում վարձակալել էինտեղահանված ընտանիքները:
Դրա մասին Reuters-ին հայտնել է քաղաքապետ Ջոզեֆ Թրեյդը: Ըստ հաղորդագրության՝ շենքը փլուզվել է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live