23-ամյա տղամարդը մուտք է գործել «Յուքոմ»-ի գրասենյակ և սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ մուտք է գործել Մաշտոցի պողոտայում գործող «Յուքոմ» գրասենյակ և սպառնալիքներ հնչեցրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին «Յուքոմ» ՓԲԸ-ի վաճառքի և սպասարկման գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտա 5Ա/50 հասցեում գործող «Յուքոմ»-ի գրասենյակ է մոտեցել բաժանորդ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Վանուշ Կ․-ն և պայմանագրի վաղաժամ խզման հետ կապված առաջացած տարաձայնության ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live