Սվերդլովսկի մարզում գործարկվել են առաջին խոշոր արևային էլեկտրակայանը՝ 126 ֆուտբոլային դաշտերի մակերեսով
ECONOMICSՍվերդլովսկի մարզի Արթինսկի շրջանում շահագործման են հանձնվել երեք արևային էլեկտրակայան՝ 37,9 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ։ Դրանք Սվերդլովսկի մարզում և Ուրալի դաշնային շրջանում արևային էներգիայի արտադրության առաջին խոշոր օբյեկտներն են: Ծրագրի ներդրողը եղել է Hevel ընկերությունների խումբը, գրում է ixbt.com-ը։
Նոր օբյեկտների շինարարությունը սկսվել էր դեռ 2021 թվականին։ Hevel ընկերությունների խումբը Rosseti Ural ընկերության հետ միասին, մեծ աշխատանք է կատարել արևային էլեկտրակայանները ցանցային ենթակառուցվածքին միացնելու ուղղությամբ: Էլեկտրաէներգիայի մատակարարման համար կառուցվել է 110/10 կՎ «Չեքմաշ» ենթակայանը՝ 40 ՄՎԱ հզորությամբ։
Ընկերությունից պարզաբանել են, որ արեգակնային կայաններից էլեկտրաէներգիայի կանխատեսվող արտադրությունը կկազմի տարեկան մոտ 40 մլն կՎտժ։ Արևային էլեկտրակայանի շահագործումը կնվազեցնի էլեկտրաէներգիայի փոխանցման ժամանակ ցանցերում կորուստները և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բնապահպանական իրավիճակի վրա՝ տարեկան 14 հազար տոննայով նվազեցնելով CO2-ի արտանետումները մթնոլորտ։
էլեկտրակայանների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 90 հեկտար, նույն տարածքը զբաղեցնում է 126 ֆուտբոլի դաշտ։ Կայաններում տեղադրվել են ավելի քան 116 հազար ռուսական արտադրության հետերոկառուցվածքային արևային մոդուլներ (Hevel-ի արտադրության), 6 ինվերտորային կայաններ, անցկացվել են ավելի քան 350 կմ մալուխային գծեր։ Ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 2,7 մլրդ ռուբլի:
Հետերոկառուցվածքային արևային մոդուլները համատեղում են բարակ թաղանթով բյուրեղային տեխնոլոգիաների առավելությունները: Դրանք բարձր արդյունավետություն ունեն էլեկտրաէներգիա արտադրելու համար ինչպես պարզ, այնպես էլ ամպամած եղանակին, ինչպես նաև ծայրահեղ ջերմաստիճանների պայմաններում (-40°C-ից մինչև +85°C), և նաև ունեն ցածր ջերմաստիճանային գործակից:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]