«Ամեն կերպար իր փոքրիկ պատմությունն ունի իմ կյանքում». Ռոմելա Սարգսյանը ոճափոխվել է
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը դիմել է ոճափոխության: Նա ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է արել: «Սիրում եմ ինձ տեսնել տարբեր կերպարներում, ամեն կերպար իր փոքրիկ պատմությունն ունի իմ կյանքում»:
Հիշեցնենք, որ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը և դերասան Գևորգ Գրիգորյանը հաստատել են իրենց հարաբերությունները: Նրանք ինստագրամյան էջում հրապարակել են տիկտոկյան թրենդներից մեկին համապատասխան տեսանյութ, որում մի շարք հարցերի պատասխանելու միջոցով բացահայտել են՝ իրենից ով է առաջինը սեր խոստովանել:
«Փաստորեն լավ ենք իրար ճանաչում: Դուք էլ փորձեք նկարել ...», - գրված է տեսանյութին կից:
Ավելի վաղ Ռոմելա Սարգսյանը, Tert.am Life-ի հետ զրույցում անդրադառնալով իր և Գևորգ Գրիգորյանի հարաբերությունների մասին խոսակցություններին, ասել էր. «Եթե ես այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում, նշանակում է՝ ես դրա կարիքը չեմ զգում ու ճիշտ չեմ համարում: Այսինքն՝ ոչ մի արձագանք չեմ տալիս նման խոսակցություններին, անձնական կյանքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ սիրում տարածել, եթե հարկ համարեմ ինչ- որ բանի մասին խոսելու իմ անձնական հարաբերություններից, անպայման իմ ինստագրամյան էջում կտեսնեք»: