Գեղարքունիքում ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, ձմերուկից թունավորվել և հոսպիտալացվել են
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը անչափահաս են, ձմերուկից թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին են զանգահարել «Գավառ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «էկզոգեն թունավորում անհայտ էթալոգյայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Ռոզա Ղ․-ն, 35-ամյա Սյուզաննա Չ․-ն, 13-ամյա Ռ․ Ա․-ն, 10-ամյա Մ․ Ա․-ն և 6-ամյա Ա․ Ա․-ն:
Ոստիկանները տեղում պարզել են նաև, որ նշված անձինք հանդիսանում են ընտանիքի անդամներ, իսկ թունավորումը ստացել են հոկտեմբերի 12-ին ժամը 20։00-ի սահմաններում իրենց տանը ձմերուկ ուտելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live