«Տխրում եմ, որ հայրս ծերացել է». Արաքսյա Մելիքյանը չի կարողացել թաքցնել հուզմունքը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը «Սրտի տանիքներով» հաղորդման ընթացքում պատմել է, որ մոր մահից հետո հայրիկի կյանքում եղել են կանայք, ամուսնություններ: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Խանդ չի եղել այդ կանանց նկատմամբ, որովհետև ես ուզում էի, որ ինքն արագ ինձ հոգսից ազատեր և այդ փրկությունը ես տեսնում էի այդ կանանց մեջ: Այսինքն, երբ տանը կին լիներ, պատրաստեր, կենցաղից ազատեր, ես ավելի շատ ժամանակ կտրամադրեի իմ կյանքին, իմ ընկերությանը: 9 տարեկան էի: Եվ, եթե ճիշտ եմ հիշում նրանք ինձ չէին սիրում: Հիմա ենթադրում եմ, որ իրենք էին ինձ խանդում, քանի որ հայրս ինձ շատ էր սիրում: Հայրս մի քիչ մեծացել է: Տխրում եմ, որ ծերացել է: Բայց շատ խիր մարդ է, աշխատում է, հետևում է իր առողջությանը, բայց էլ այն երիտասարդը չի: Շատ ծանր ես տանում, երբ ծնողդ մեծանում է»,- ասել է դերասանուհին և չի կարողացել թաքցնել հուզմունքն ու արցունքները: