2024 թվականի տարեսկզբին երգիչ Անդրեն հայտնեց, որ շուտով հայր է դառնալու, դրանից հետո միայն նրա կինը` Անին, հղիի կարգավիճակով լուսանկարներ տեղադրեց ինստագրամյան իր էջում։
Դե իսկ, շատ չանցած StarNews-ը բացառիկ նորությամբ հանդես եկավ` հայտնելով, որ զույգը դուստր է ունեցել, սակայն դեռ չի հանրայնացրել այդ բարի լուրը։
Մենք այդպես էլ չիմացանք՝ ինչու՞ է երգիչը թաքցնում իրականությունն ու երեխայի ծննդի ամսաթիվը, սակայն մի բան պարզ է, որ երեկ ԱՄՆ-ում Անդրեն ու Անին շքեղ երեկո են կազմակերպել ու նշել դստեր 1-ամյակը:
Հատկանշականն այն է, որ այս անգամ ևս հյուրերը չեն նշել, թե ինչ միջոցառման են մասնակցում:
Ի դեպ` զույգը հեքիաթային օր էր կազմակերպել իրենց դստեր համար, ում անունը Եվա է:
Քրիստինե Պեպելյան, Մանոն և Սարգիս Գրիգորյանները, Իռեն Ուլիխանովան և Կարեն Բաբաջանյանը, Հարութ Փամբուկչյանը, Լենա Ղազարյանը, Հրաչ Մուրադյանն ու կինը և շատ ուրիշներ իրենց ներկայությունն են ապահովել երեկոյի ընթացքում:
Դե ինչ, այստեղից ևս մեկ անգամ հետևություն` երգիչներն ունեն 1 տարեկան դուստր, սակայն ընդամենը ամիսներ առաջ դեռ որոշել էին միայն հայտնել սպասվող փոքրիկի մասին: