Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը․ հեծանիվն ընդդեմ շախմատի

POLITICS

Հիշո՞ւմ եք, երբ օրվա ռեժիմի ԿԳՄՍ ներկայացուցիչները մեկ հոգու խիստ հրահանգով Հայաստանի հանրակրթական դպրոցներում արգելեցին շախմատի դասերը, ակնհայտ դարձավ, որ դպրոցներում ևս մի դավադրություն է նախատեսվում։ Իհարկե, Նիկոլը շատ երկար մտածեց, ուղեղին զոռ տվեց, թե իր համար ինչ իմիջային կերպար ստեղծի, որ դա հակադրի ՀՀ երրորդ նախագահի շախմատիստի իմիջին ու հետո պարտադրի այն ընդօրինակել դպրոցներում ու վերջապես մկան պես մի փիղ երկնեց՝ խորամուխ լինելով հեծանվասպորտի այբուբենի մեջ։ Ոչինչ, որ այդտեղ էլ միջակից ցածր ունակություններ ցուցաբերեց, ինչպես իր կյանքի բոլոր ոլորտներում, բայց հո անունը դուրս եկավ, և, խնդրեմ, դպրոցներին հերթական հրահանգը չուշացավ։ Չնայած Նիկոլի իմիջմեյքերները կարող էին ավելի արագ կողմնորոշվել ու նրան նստեցնել հեծանիվին։ Հիմա մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների սաները հնարավորություն կունենան հեծանիվ վարելու՝ հուսամ Նիկոլից լավ ու հմուտ։ Դե Սերժ Սարգսյանը ցանկանում էր խելացի, տրամաբանող սերունդ դաստիարակել դպրոցներում, Նիկոլն էլ ուզում է դեռ փոքրուց գոնե հեծանիվ չունենալու բարդույթից երեխաներին «ձերբազատել»՝ այդ օպերացիայի անունն էլ դնելով իբրև «հեծանվային սպորտի զարգացում», առողջ ապրելակերպի գաղափարներն են տարածում, ֆիզիկական դաստիարակությունն են խրախուսում դպրոցներում։

Ժողովուրդը լավ խոսք ունի՝ հիմար գլխից ոտքերը կրակն են ընկել։ Դատարկ գլխով հեծանիվը ոչ թե առողջարար է, այլ կարող է անգամ ազգային ողբերգության պատճառ դառնալ, ինչն էլ հիմա մեր գլխին բերում է ձախողակ, ապաշնորհ Փաշինյանը, որի առողջ ապրելակերպը սահմանափակվում է հաստացած ու դեֆորմացված մկանները հեծանիվի նստատեղի վրա անօգուտ դնելով, բայց որկրամոլության մաստեր կլասներ տալով։ Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ էլ մարզասրահից էր տեսանյութեր հանրայնացնում, բայց հետո շատ արագ ձանձրացավ այդ զբաղմունքից։ Հեծանիվն էլ շուտով կթողնի այն կամակոր երեխաների նման, որոնց ծնողը տարբեր խմբակներ տանելով ի վերջո համակերպվում է մտքի հետ, որ իր երեխան բութ է և շատակեր։ Նիկոլի հեծանվամոլուցքը Սերժ Սարգսյանի շախմատային հրապուրանքին՝ հոբբիին հակադրվելու միտում ունի, այնքան շատ է ուզում նա իր հետագիծը թողնել եկող սերնդի վրա, որ արմատախիլ անելով շախմատի նկատմամբ դպրոցականների շրջանում հետաքրքրություն առաջացնելու ծրագիրը, փոխարենը «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի ծիծաղելի անունով մրցաշարն է հորինել, որն անցկացվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բարձր դասարանցիներից կազմված հավաքական թիմերի շրջանում։ Եթե կապկել, ապա կապկել մինչև վերջ։ Ժամանակին Սերժ Սարգսյանն էր պարբերաբար այցելում դպրոցականների շրջանում շախմատով զբաղվող աշակերտների մրցաշարերին, նրանց պարգևատրում, խրախուսում։ Տեսնենք Նիկոլի այս մրցակցություն- հրապուրանքն ինչքան կտևի։

Նիկոլին միայն մեկ զբաղմունք չի ձանձրացնում՝ վայելել իշխանության բոլոր հաճույքները, իսկ այ՝ իշխանավորի, մանավանդ երկրի ղեավարի ուղիղ պարտականությունները նրան ի սկզբանե թերևս չեն էլ հետաքրքրել։ Այս վեց տարիների նրա ողջ քաղաքական ուղին դրա մասին է վկայում։ Քաղաքական ուղի շատ բարձր է ասված, նրա դեպքում կարելի է ասել հեծանվուղին՝ Նիկոլի քաղաքական հեծանվուղին, հեծանվորդ, որը համաշխարհային մրցաշարերում միշտ վերջինն է հատում վերջնագիծը, այն էլ նախավերջին հեծանվորդից ժամեր անց։

Երրորդ նախագահի մասին խոսելիս թևավոր արտահայտություն է դարձել նրա շախմատային դիվանագիտությունը, որը նախատեսում է խելացի, հաշվարկված, զգուշավոր, ծանրութեթև արված քայլեր արտաքին քաղաքականության մեջ՝ առանց ցեյթնոտային վրիպումների՝ հանուն հաղթանակի։ Հենց այդպիսին էր երրորդ նախագահի վերաբերմունքը աշխարհի հետ հարաբերություններում և նպատակային քայլերով Հայաստանի իմիջի, իրավունքի, հայկական արդարության վերականգնման, աշխարհում կշռի համար նա վարում էր իր շախմատային դիվանագիտությունը, ինչի արդյունքում Արցախյան հիմնախնդրի հարցի լուծումը մտել էր թերևս վճռական փուլ, ինչից Ալիևը սարսափահար եղած, ըստ հրապարակումների, միջոցներ ներարկեց ու 2018 թվականին այստեղ իրականացրեց ՀՀ-ի, Արցախի կործանումն ազդարարող դավադիր գործընթացը։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների թիվը կտրուկ ավելացավ, ավելին՝ անգամ Թուրքիային դատապարտող բանաձևեր սկսեցին շրջանառվել կառավարությունների և խորհրդարանների մակարդակով, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին բազմաթիվ երկրների ղեկավարներ ու դիվանագիտական կորպուսի, կառավարության ներկայացուցիչներ ժամանեցին Հայաստան՝ Ցեղասպանության հուշահամալիրում զոհերի հիշատակին խոնարհվելու և այդպիսով ընդունելու արյունոտ ու ազգասպան եղելությունը՝ անկյուն քշելով Թուրքիայի վարչախմբին։

Նրա կառավարման տարիներին էր, որ Հայաստանը հավասարակշռված, բարիդրացիության, գործընկերության, թափանցիկության և տարածաշրջանում շահեր ունեցող ուժերի ոչ թե հակադրման, այլ համադրման սկզբունքների վրա կառուցված քաղաքականության շնորհիվ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական կշիռ ու դերախաղացում ուներ ինչպես Արևմուտքի հետ հարաբերություններում, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի, տարածաշրջանի այլ բարիդրացիական պետությունների։ Նախորդ ղեկավարի օրոք ակտիվացել էին նաև հարաբերությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան և Լատինամերիկյան տարածաշրջանների երկրների հետ: Չինաստանի հետ հարաբերություններում նախանշվել էին առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները: Զգալի ներուժ տեսնելով «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մեջ՝ Հայաստանը հավակնում էր մասնակցել դրանց, ինչը թույլ կտար բազմազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների լոգիստիկ հնարավորությունները:

2013 թվականից Հայաստանը ընդգրկելով Մաքսային միության և ԵԱՏՄ կառույցներում, Սերժ Սարգսյանը նաև կարողացավ սաստել արևմտյան պետությունների վրդովմունքը այլ՝ շրջանակային համաձայնագրի միջոցով ԵՄ-ի հետ կայուն և վստահելի հարաբերություններ հաստատելու հեռանկար ստեղծելով։ Եվ այնպես, որ ԵՄ-ն անգամ բարձրաձայնեց Հայաստանի քաղաքական ղեկավարության խելացի քաղաքականության մասին ու ասելով, որ ամենևին դեմ չէ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերություններին։ Միայն Նիկոլի օրոք է, որ ԵՄ պետությունները և մասնավորապես Ֆրանսիան բացահայտ քննադատության են ենթարկում Ռուսաստանին մեր տարածաշրջանում վարած քաղաքականության համար ու հայտարարում, որ Հայաստանը պետք է ձերբազատվի Ռուսաստանի բռնազավթումից, որովհետև Նիկոլը Ֆրանսիայի մայրաքաղաքում միայն հեծանիվ վարելու մասին է երազում ու Մակրոնի հետ գրկախառնված նկարներ ունենալու, և ոչ թե Հայաստանի շահը պաշտպանելու։

Ժամանակին և գուցե այսօր էլ շատերը քննադատում էին ՀՀ նախորդ ղեկավարի՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված դիվանագիտությունը, որը հայկական քաղաքագիտության մեջ ամրագրվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» անվամբ։ Մեղադրում էին և գուցե մեղադրում են, որ նա չկարողացավ այդպես էլ լեզու գտնել Թուրքիայի ղեկավարության հետ, և այդ խնդիրը ժառանգեց սերունդներին՝ ավելի խճճելով այն։ Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտության ամրապնդումը միմիայն Արցախը, իսկ հետո Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու դիմաց էր լինելու։ Արձանագրություններն աղբամանը նետելիս Սերժ Սարգսյանն էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման պատճառը համարեց Թուրքիայի հավակնությունները, քանի որ արձանագրությունների տակ ստորագրելու համար Թուրքիան ՀՀ-ի համար անընդունելի մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել, որոնք, ի դեպ, այսօր հլուհնազանդ կամակատարի պես պարտավորվում են իրականացնել օրվա ապազգային իշխանությունները։ Դատեք ինքներդ՝ արձանագրություններն աղբամանը նետելով և Թուրքիայի ղեկավարությանը գրողի ծոցն ուղարկելով՝ Հայաստանը ձախողե՞ց, թե շահեց։

Ֆուտբոլային դիվանագիտությանն էլ Նիկոլը փորձեց հակադրվել «կուզեմ չոքեչոք քովդ գալ» դիվանագիտությամբ, երբ ԱՄՆ-ում վերջապես կարողացավ Էրդողանին համոզել ընդունել իրեն իր հարկի տակ՝ Թուրքական տանը և կրծքին ամուր սեղմել նրա հեղինակած գիրքը՝ հայի արյունով ստեղծված թուրքական արդարության մասին։ Սերժ Սարգսյանը պատռեց արձանագրությունները ու նետեց Էրդողանի դեմքին՝ արժանապատվորեն հրաժարվելով Էրդողանի՝ իր ձեռքերով հայերի հերթական ցեղասպանությունն իրականացնլու ծրագրից։ Նիկոլն անարժանապատվորեն ընդունեց Էրդողանի նվերը՝ միանշանակ հանաձայնելով նաև կատարել նրա ցանկությունները։

Օրվա իշխանությունների պարտվողական ու զիջողական վարքագիծը, որը կարելի է բնորոշել «հեծանվային դիվանագիտություն» եզրույթով՝ ձեզ օգնական։

 

Թագուհի Ասլանյան

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”