Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Տեսչականը «Արթկոսմեդ»-ում, որտեղ մարդ էր մահացել, ժամանակին բազմաթիվ խախտումներ էր արձանագրել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոկտեմբերի 8-ին հերթական մահվան դեպքն էր գրանցվել «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում։ 

MediaHub-ը գրել էր, որ 56 տարեկան մի կին նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելու ժամանակ ունեցել է սրտի կանգ, ու քանի որ տվյալ կլինիկան չի ունեցել համապատասխան վերակենդանացման բաժանմունք և միջոցներ՝ պացիենտի վիճակը կայունացնելու, նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Սա, իրականում, լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, սակայն չեն զբաղվում կամ լավ չեն զբաղվում և մատների արանքով են նայում։ 

Հատկապես այս կլինիկայից շատ են դժգոհությունները, որ հայր և որդի Սամվել և Արթուր Սարգսյանները, իրականում, մարդկանց կյանքի հետ են խաղում, բազմաթիվ քաղաքացիներից կոնկրետ MediaHub-ն այս օրերին պատմություններ է լսել հենց իրենց կամ իրենց ծանոթ-բարեկամների անձնական փորձից, թե ինչպես են դիմել «Արթկոսմեդին» այս կամ այն պլաստիկ միջամտության հարցով և վիրահատությունից հետո խնդիրների և բարդությունների առջև են կանգնել։ Բայց էսթետիկ կենտրոնը, որ տեղակայված է պոլիկլինիկայի տարածքում, շարունակում է իրեն գովազդել և գովազդի հաշվին հաճախորդներ ներգրավել։ Հիշեցնենք, որ սրանից մեկ տարի առաջ էլ այս նույն կենտրոնում վիրահատության ժամանակ 31 տարեկան մի կին էր մահացել, բայց մինչ օրս ո՛չ վիրահատող բժիշկը, ո՛չ տվյալ բուժհաստատության տնօրեն Արթուր Սարգսյանը, ո՛չ կենտրոնը՝ ինքնին, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ 

Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մինչ օրս սպասում են փորձագիտական կենտրոնի եզրակացությանը, որ հասկանան՝ տվյալ մահվան դեպքը իսկապե՞ս տեղի է ունեցել բժշկական սխալի հետևանքով, թե՞ ոչ։ Եզրակացությունը ստանալուց հետո նոր կորոշեն՝ կասեցնե՞ն տվյալ կլինիկայի գործունեությունը և որևէ մեկին կանչե՞ն պատասխանատվության, թե՞ ոչ։ Իսկ եզրակացությունը Աստված գիտե, թե երբ կգա ու այդ ընթացքում դեռ քանի հոգի իր կյանքն ու առողջությոuնը կվտանգի այս կլինիկայում։ MediaHub-ը այս առնչությամբ հետաքրքրվեց առողջապահության նախարարությունից, թե երբ է այս կլինիկային լիցենզիա տրվել և ինչ հիմքով։

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենք «Արթկոսմեդ» անունով լիցենզավորված կազմակերպություն չունեն, այլ տվյալ հասցեում լիցենզավորված գործունեություն է ծավալում «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ՍՊԸ-ն, որը հենց «Արթկոսմեդ» էսթետիկ բժշկության կենտրոնն աշխատեցնող ընկերությունն է։ Ըստ ԱՆ-ի՝ «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ՍՊԸ-ն իր լիցենզիան ստացել է 2021 թվականին՝ «պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական սպասարկում իրականացնելու համար»։ Առողջապահության նախարարությունը լիցենզիան տվել է ու քաշվել մի կողմ, քանզի լիցենզիան ստանալուց հետո վերահսկողություն իրականացնելու գործառույթն արդեն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է։ 

Նկատենք, որ այս տեսակի մասնավոր կլինիկաները, ինչպես մեզ պատմեցին առկա պրակտիկայից, լիցենզիա ստանալու պահին, սովորաբար, ներկայացնում են, որ բավարարում են ներկայացված պահանջներին, օրինակ՝ ունեն վերակենդանացման բաժանմունք, անհրաժեշտ սարքավորումներ և անձնակազմ, իսկ երբ ստուգող մարմինը հեռանում է, այդ ամենը վերանում է, քանզի ի վիճակի չեն, իրականում, պատշաճ վերակենդանացման բաժանմունք պահել։ Ուստի, մենք դիմեցինք տեսչական մարմնին՝ հասկանալու, թե վերջին անգամ ե՞րբ են ստուգումների գնացել «Արթկոսմեդ», ի՞նչ խախտումներ են արձանագրել, ի՞նչ է հետևել դրանց և ի՞նչ են պատրաստվում անել վերջին դեպքից հետո։ 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից MediaHub-ին պատասխանել են, որ 2022 թվականին տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Սամվել Սարգսյան եւ գործընկերներ» ՍՊԸ-ում, և ստուգման արդյունքում արձանագրվել են թերություններ, և 2022 թվականի մարտի 25-ին ՍՊԸ-ին տրվել է հանձնարարական (Կարգադրագիր) արձանագրված թերությունները վերացնելու մասին: 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին այս ընկերությունում Տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացվել է վերստուգում, որի արդյունքում ընկերությանը 2022 թվականի հոկտեմբերի 03-ին տրվել է վերստուգման տեղեկանք:

2022 թվականին վերոնշյալ ՍՊԸ–ում ստուգման ժամանակ արձանագրվել են թվով 23 կետից բաղկացած խախտումներ:

Տեսչականից տեղեկացրին նաև, որ «Արթկոսմեդ» կլինիկան աշխատեցնող «Սամվել Սարգսյան եւ գործընկերներ» ՍՊ ընկերության վերաբերյալ Տեսչական մարմնում հարուցվել է եւս մեկ վարչական վարույթ՝ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին բժշկական կազմակերպության կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով, որը դեռեւս ընթացքի մեջ է։ 

Ինչ վերաբերում է մեկ տարի առաջ այս նույն կլինիկայում արձանագրված մահվան դեպքին, ապա տեսչականից ասացին, որ մեկ տարի առաջ նշված ՍՊԸ-ում մահվան դեպքի վերաբերյալ տեղեկատվություն Տեսչական մարմնում չի ստացվել։ 

Վահե Մակարյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest