Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Գյումրիում ռուսական բազայի իմաստն անհասկանալի կդառնա. ռուս փորձագետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ներկայությունը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում փոխում է ձևաչափը՝ շեշտը դնելով այն խնդիրների վրա, որոնց՝ արտաքին առևտրում արևմտյան պատժամիջոցների պայմաններում, բախվում է Ռուսաստանը։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Նրա կարծիքով՝ այս հարցում կլինեն փոխշահավետ շփումներ, որոնք կզարգանան ոչ միայն պետական կառույցների, այլև առանձին ընկերությունների ու կորպորացիաների մակարդակով։
«Ադրբեջանի դեպքում մեծ նշանակություն ունի էներգետիկ համագործակցությունը, Հայաստանի դեպքում, ունենք նաև ապրանքների մեր խմբերը:
Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, այստեղ իրավիճակը փոխվում է: Թուրքիան շատ ավելի կարևոր է դառնում, քանի որ դրան համաձայն են ոչ միայն Բաքվում, այլև կարծես թե նաև Երևանում։
Միաժամանակ Ռուսաստանը գործելու է նոր ի հայտ եկած պայմանների շրջանակում։ Չի կարելի բացառել Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության հետագա վերանայմանն առնչվող քայլերը։ Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, Գյումրիում ռուսական բազա ունենալու իմաստն անհասկանալի կդառնա»,- հավելել է փորձագետը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live