Սպանության փորձ՝ Մայիսյանում․ երկու հարևաններ հայտնվել են ոստիկանությունում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի մարզի Մայիսյան բնակավայրում մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 12-ին, սպանության փորձ է կատարվել։ 17-րդ փողոցի բնակիչներից մեկը՝ Հ․Կ․-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ հայտնելով, որ հարևանի դռան դիմաց իր ավտոմեքենան կայանելու պատճառով հարևանները՝ հայ ու որդի հարձակվել են իր տան վրա, հայտնում է aravot.am-ը։
Զանգի ընթացքում հնչել են վիճաբանության ձայներ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Հ․Կ-ին որդին՝ Ա․Կ․-ն տեղեկացրել է, որ նույն օրը ժամը 12․05 սահմաններում հարևանները՝ հայր և որդի Զ․Մ-ն ու Հ․Մ․ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իր ու հոր հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, այնուհետ նստել են իրենց պատկանող բեռնատար «Կամազ» մակնիշի մեքենայի ղեկին և վարել իրենց ուղղությամբ`փորձելով վրաերթի ենթարկել իրենց։
Հ․Կ-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, հարևաններին՝ Զ․Մ-ն ու Հ․Մ․ հրավիրել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live