Անթալիայում ռուս դեռահասն ընկել է ժայռից և մահացել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի՝ Անթալիա հանգստավայրում, 17-ամյա ռուս զբոսաշրջիկ է զոհվել: Երիտասարդն իր ընտանիքի հետ միասին էքսկուրսիայի է գնացել Գազիփաշա շրջանի ծայրամասերում գտնվող Գունեյ ամրոցի ավերակներ և անհետացել, հաղորդում է տեղական BGN News պորտալը:
Նրա ընտանիքի անդամները անմիջապես դիմել են օգնության: Ծովափնյա պաշտպանության աշխատակիցները և փրկարարները ձեռնամուխ են եղել որոնողական աշխատանքներին:
Երիտասարդի մարմինը հայտնաբերվել է նույն օրը երեկոյան (հուլիսի 4-ին) 50 մետրանոց ժայռի տակ, որից, ըստ երևույթին, նա ընկել ու մահացել է: Նրա մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքնննության:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



