AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում
SOCIETYIDBank-ի նոր՝ «Հին Երևան» մասնաճյուղում շաբաթներ առաջ կազմակերպվել էր Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) միջոցառումը՝ Be My Guest խորագրով։ Միջոցառմանը ներկա էին AmCham-ի անդամ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացառիկ ձևաչափով «Հին Երևան» մասնաճյուղի մեծամասշտաբ բացման միջոցառման օրվանից կարճ ժամանակ անց սա երկրորդ հիշարժան միջոցառումն էր սրահում։
«Հին Երևան»-ի առաջին հարկում IDBank-ի հաճախորդները ստանում են բոլոր հիմնական բանկային ծառայությունները՝ համատեղելով անհրաժեշտ գործարքների կատարումը հաճելի ժամանցի հետ, քանի որ նույն հարկում է գտնվում նաև PAUL սրճարանը, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ սուրճ կամ համեղ նախաճաշ։
Ստորին հարկում է մասնագիտացված հիփոթեքային կենտրոնը․ այստեղ Բանկի մասնագետները մատուցում են մանրամասն խորհրդատվություն, իսկ հիփոթեքային վարկը հաստատվում է հնարավոր ամենակարճ ժամկետում։
Մասնաճյուղի երկրորդ հարկում գտնվող պրեմիում բանկային ծառայությունների սրահը ստեղծվել է՝ հաշվի առնելով արտոնյալ հաճախորդների պահանջներն ու հարմարավետությունը: Այստեղ կարելի է ստանալ անհատականացված ֆինանսական ծառայություններ՝ սպասարկվելով լավագույն տեխնիկական լուծումներով ու հարմարավետ կահավորմամբ հագեցած սրահներում։ Երկրորդ հարկում է գտնվում նաև կորպորատիվ հաճախորդների սպասարկման առանձնացված կենտրոնը, որը հաճախորդին հնարավորություն է տալիս կատարել կանխիկ և անկանխիկ գործարքները մեկ պատուհանի սկզբունքով։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ