Դադարեցվել են Գևորգ Բալյանի լիազորությունները
SOCIETYԲարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Հարությունի Բալյանի 65 տարին 2024 թվականի հոկտեմբերի 18-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Հարությունի Բալյանի լիազորությունները համարել դադարած»: