Ինչպես ընտրել ճիշտ օծանելիք
LIFEՕծանելիքը յուրաքնաչյուր կնոջ կերպարի կարևորագույն մասն է, ճիշտ ընտրված բույրը կարող է շատ բան պատմել իր տիրուհու բնավորության և նախասիրությունների մասին: Գայթակղիչ բույրերի այս աշխարհում դժվար է կողմնորոշվել, թե որն է հենց ձեզ համար նախատեսված օծանիլքը, որը կընդգծի ձեր անհատակությունը:
Օծանելիքը ցանելուն պես մենք զգում ենք բույրի առաջին հնչյունները, որոնք, որպես կանոն, ավելի սուր և կտրուկ են լինում, սակայն այդ բույրը բավականին շուտ է ցնդում: Մարմնի վրա հիմնականում պահպանվում է բույրի երկրորդ փուլը: Օծանելիքի բուրմունքի երկրորդ փուլը զգալու համար հարկավոր է օծանելիքը ցանել հատուկ թղթե փորձարկիչի վրա, մի փոքր թափահարել այն օդում, որպեսզի ցնդի օծանելիքի առաջին սուր բույրը, ինչից հետո կզգաք այն իրական հոտը, որն էլ լինելու է ձեր մարմնի վրա: Արդեն ցանած օծանելիքի երրորդ փուլը, այսպես կոչված, «տափանն» է (шлейф), սա այն բույրն է, որը զգում է ձեր շրջապատը, այն բույրը, որը կինը սփռում է իր շուրջ:
1.Օծանելիքը երբեք պետք չէ չարաշահել, քանի որ նույնիսկ ամենահաճելի բույրը չափից դուրս սուր և կտրուկ լինելու դեպքում կարող է տհաճություն պատճառել թե ձեզ, թե ձեր շրջապատին:
2.Օծանելիքը փոխելուց առաջ անպայման հավաստիացեք, որ նախկին օծանելիքի բույրը լիովին անցել է, երբեք չարժե խառնել տարբեր բույրեր, արդյունքը կարող է շատ տհաճ լինել:
3.Օծանելիքը խորհուրդ է տրվում պահել սառը և մութ վայրում:
Այսօր օծանելիքի շուկան հագեցած է տարատեսակ բույրերով, սակայն կան բույրերի բաժանարար խմբեր:
Ծաղկային բույրեր: Այս օծանելիքներում մեծամասամբ օգտագործված են ծաղկային հոտերը, որոնցից ամենաթանկը համարվում են վարդն ու հասմիկը:

Հատապտղային բույրեր: Մոշ, բալ, մորի, հաղարջ, ելակ. այս հատապտուղները պարֆյումերների ֆավորիտներն են, քանի որ նրանցից ստացվող օծանելիքի բույրը շատ արտահայտիչ է և միևնույն ժամանակ թարմեցնող բնույթ ունի:
Արևելյան բույրեր: Սրանք հիմնականում ամբրայից, մուսկուսից, վանիլից և նմանատիպ այլ համեմունքներից պատրաստվող օծանելիքներն են, որոնք արբեցնող և մի փոքր գլխապտույտ առաջացնող բույր ունեն: Նմանատիպ օծանելիքը հատուկ ձգողական ուժ ունի և իր տիրուհուն յուրահատուկ խորհրդավորություն է հաղորդում:
Թարմեցնող բույրեր: Նման օծանելիքը պատրաստվում է ծովային ակվամոլեկուլների և ցիտրուսային մրգերի խառնուրդից: Դրանք ցերեկային հոտեր են, որոնք թարմության զգացողություն են պարգևում:
Բույրեր գուրմանների համար: Դրանք հիմնականում հատապտղային աղանդերի, շոկոլադի, վանիլային քաղցրավենիքի բույր ունեցող օծանելիքներն են:
Աֆրոդիզիակներ: Չնայած նրան, որ պարֆյումերները պնդում են, թե ֆերոմոններ գույություն չունեն, սակայն շարունակում են գայթակղելու համար նախատեսված օծանելիքներ ստեղծել: Նման բույրերը ստեղծվում են ամբրայի, խոլորձի, բերգամոտի խառնուրդից:



