Շատ խելոք, խելացի, գրագետ, բանաստեղծություններ ասմունքող երեխա էր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայրը երեխայի համար թույլտվություն է վերցրել դասի ընթացքում։ Ասել է գնացեք, ես հիմա կգամ, կհասնեմ։ Ճանապարհը անցնելու ընթացքում երեխան վթարվել է։ Արդեն դրսում տեղյակ չեմ ինչպես է եղել դեպքը, բայց իրենց տուն տանող մշտական ճանապարհն է եղել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Բաբայանը։
Դպրոցի տնօրենի հայտնած տեղեկության համաձայն` 8-ամյա Աստղիկը 4-րդ դասարանում էր սովորում։ Տան միակ երեխան չի եղել, իրենից մեծ 2 եղբայր ուներ։
«Շատ խելոք, խելացի, գրագետ, սովորող, երգող, բանաստեղծություններ ասմունքող երեխա էր։ Պարի խմբակ էր հաճախում։ Չափից դուրս համեստ, հրաշք աղջիկ էր։ Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար…»,-ասաց Գոհար Բաբայանը։
Հետևեք մեզ՝ այստեղ