Ողբերգական դեպք. կինը մահացել է 2 երեխաների աչքի առաջ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայում կինը մահացել է երեխաների աչքի առաջ այն բանից հետո, երբ նրան կծել է ընտանի խամյակը։ Այս մասին հայտնում է բրիտանական Metro հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական Վիլյառեալ քաղաքում բնակվող Կոլումբիայի քաղաքացի 38-ամյա երկու երեխաների մայրը վատ է զգացել իր տանը ապրող ընտանի կենդանու կծելուց հետո։ Վերք ստանալուց հետո կինը երեխաների հետ գնացել է բուժհաստատություն, սակայն հիվանդանոցի մուտքի մոտ կորցրել է գիտակցությունը։
Հիվանդանոցի աշխատակիցներին չի հաջողվել փրկել տուժածին, չնայած սրտանոթային վերակենդանացմանը: Բժիշկների կարծիքով՝ մահվան պատճառ կարող էր լինել ծանր ալերգիան, որը առաջացրել էր անաֆիլակտիկ շոկ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



