Սննդամթերքի գների աճը և նվազումը 2023-2024 թվականներին. համեմատական ցուցանիշ
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը, ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից օգտվելով, ներկայացնում է 2024 թվականի սպառողական գների ինդեքսը 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած։
Այսպիսով, 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հնդկացորենի 12.2%, ձավարի՝ 6.7%, մակարոնեղենի՝ 6.2%, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար՝ 1.4%, 1.3%, 1.2% գնանկում:
Մարգարինի գինը 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 16.3%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 1.1%-ով:
2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ թեյի գինն աճել է 2.4%-ով, շոկոլադինը՝ 4.3%- ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.8% եւ 0.9% գնանկում:
Միաժամանակ, 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի եւ տավարի մսերի՝ 4.5% եւ 0.6% գնանկում, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 1.2%, 0.8% գնաճ:
2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հաճարի գինը նվազել է 4.7%-ով, հրուշակեղենինը՝ 3.3%-ով, թարմ կաթինը՝ 1.8%-ով, հացինը՝ 0.4%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.6%, 0.8%, 0.5%, 0.3% գնաճ:
Արեւածաղկի բուսական յուղի գինը 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 1.1% գնաճ:
«Իշխան» ձկնատեսակի գինը 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 3.4%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 2.2% գնաճ:
Ձվի գինը 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ աճել է 8.0%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 0.1%-ով:
2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ ալյուրի գինն աճել է 1.0%-ով, սուրճինը՝ 9.2%- ով, կարագինը՝ 1.2%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 1.2%, 0.5%, 1.5%-ով:
2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 7.4%, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 0.3% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի եւ 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.3% գնանկում։
Ստացվում է, որ 2023 թվականի համեմատ 2024 թվականի սեպտեմբերին թանկացել է թեյը, շոկոլադը, խոզի միսը, տավարի միսը, հրուշակեղենը, թարմ կաթը, հացը, ձեթը, գրեթե բոլոր ձկնատեսակները, ձուն, ալյուրը, սուրճը, շաքարավազը։