Մոսկվայում տղամարդը 7-րդ հարկից ցած է գցել ընկերուհուն և նրա շանը
INTERNATIONAL NEWSՄոսկվայի ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, ով շենքի 7-րդ հարկից ցած էր նետել 16-ամյա աղջկան, ապա` նրա շանը:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս արտառոց միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նշված տղամարդը և անչափահաս աղջիկը վիճել են: Այդ ժամանակ տղամարդը 1999-ին ծնված աղջկան պատուհանից դուրս է հրել: Նրա հետևից տղամարդը դուրս է շպրտել նաև շանը` նույն պատուհանից:
Աղջիկը ողջ է մնացել և հիմա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Տղամարդը կալանքի տակ է առնվել, առաջիկայում նրան մեղադրանք կներկայացվի: Նրա դեմ գործ է հարուցվել` սպանության փորձի և կենդանիների հետ դաժան վերաբերմունքի հատկանիշներով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



