Եվրախորհրդարանում կքննարկվի հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 22-ին կքննարկեն Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքները, իսկ հոկտեմբերի 24-ին կքվեարկեն բանաձևի օգտին:
Դրա մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Քննարկումն ու բանաձևը կկենտրոնանան նաև Ադրբեջանի և հարևան Հայաստանի հարաբերությունների վրա։ Ըստ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի վերջերս արած հայտարարության՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր կարող է ձեռք բերվել մինչև հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի (COP 29) մեկնարկը:
Հայաստանն ու Ադրբեջանը խրված են տասնամյակներ տևած հակամարտության մեջ, որը սրվեց անցյալ տարի, երբ Բաքուն ռազմական հարձակում սկսեց և գրավեց Լեռնային Ղարաբաղի շրջանը, ինչը հանգեցրեց մոտ 100 հազար հայերի արտագաղթի:
Ուստի Եվրախորհրդարանի անդամները խստորեն դատապարտեցին անհիմն ռազմական հարձակումը՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և կոչ արեցին ԵՄ-ին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում», - ասված է մամուլի հաղորդագրությունում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live